Սիրո քաղաքի նվերը. «Զգա Երևանը» լուսանկարչական տաղավարներ՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում

14.10.2017

Մայրաքաղաքի ծննդյան տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շարքում մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին մատուցվել են հետաքրքիր անակնկալներ: Մասնավորապես, «Զգա Երևանը» խորագրով ծրագրի շրջանակում Հյուսիսային պողոտայում և Կարապի լճի հարակից տարածքում տեղադրված լուսանկարչական տաղավարները հնարավորություն են տվել լուսանկարվել և մի քանի վայրկյանով հայտնվել ու զգալ Երևանը երեք տարբեր ժամանակաշրջաններում:

«Մարաշլեան ֆոտո ատելիեի» կողմից ձևավորված երեք տաղավարներից առաջինում ստեղծված կերպարները խորհրդանշել են 19-րդ դարավերջի երևանցուն, երկրորդ տաղավարը ձևավորվել է ռետրո ոճով, իսկ լուսանկարչական երրորդ տաղավարն իր ժամանակակից ձևավորմամբ բոլոր անցորդներին օրվա դրական էներգիան կիսելու հնարավորություն է տվել:
Պրոֆեսիոնալ լուսանկարիչների կողմից արված լուսանկարներն անվճար տրամադրվել են այցելուներին:
Տաղավարները հատկապես գրավել են զբոսաշրջիկներին, որոնք ակամայից դարձել են Երևանի մի մասնիկն ու զգացել սիրո քաղաքի ժամանակի ռիթմը:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին