Սոցիալական աջակցություն՝ 231 ընտանիքների

23.08.2014

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության համակարգմամբ ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել է սոցիալական մի քանի խմբերին ուղղված ծրագիրը։  
«Ծրագրում ընդգրկված են 231 ընտանիքներ, որոնք որպես խիստ կարիքավոր ընտանիքներ հաշվառված են անապահովության գնահատման համակարգում, բազմազավակ են կամ հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամ ունեն։ Երևանի քաղաքապետարանի և «Կամրջակ» հասարակական կազմակերպության համագործակցության շնորհիվ ուսումնական տարվան ընդառաջ այդ ընտանիքների 7-11 տարեկան երեխաներին կոշիկներով և բավականին մեծ քանակության գրենական պիտույքներով ենք ապահովում։ Երևանի քաղաքապետարանը ճիշտ տարեսկզբից՝ տոնական միջոցառումներից սկսած մի քանի սոցիալական ընդգրկուն ծրագրեր արդեն իրականացրել է, որոնք անշուշտ նաև այս ընտանիքներին էին ուղղված և որպեսզի հնարավորինս թեթևացնենք նրանց սոցիալական հոգսը, այսօր արդեն նախապատրաստվում ենք ձմեռվա նմանատիպ մի ծրագրի»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։
Ծրագրի շահառու բոլոր ընտանիքները  փաթեթեները կստանան առաջիկա երկու օրում՝ ըստ կազմված ժամանակացույցի։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ