Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ՝ Ս. Սարգիս եկեղեցում

05.01.2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին: Պատարագը մատուցվել է առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, ով Ս.Պատարագի ավարտին հավատավոր ժողովրդին փոխանցեց Ս.Ծննդյան և Հայտնության Ավետիսը. «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» ողջույնով:
Պատարագի ավարտից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ.Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվել է նաև Տնօրհնեքի կարգ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին