Տարեց ծառերը քաղաքի այցեքարտն են. կանաչապատման թեմայով եռօրյա սեմինար Երևանում

17.09.2020

Ինչպե՞ս Երևանի կլիմայական պայմաններում կանաչապատումն ավելի ճիշտ և արդյունավետ կազմակերպել: Ժամանակակից տեխնոլոգիաների իր փորձը հայ մասնագետներին է փոխանցել ուկրաինացի կենսաբան Իգոր Սինգերը: Նա Երևանում էր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հրավերով: 

Եռօրյա սեմինարին մայրաքաղաքի կանաչապատման պատասխանատուները ծանոթացել են կանաչ ֆոնդի քարտեզագրման, ծառերի խնամքի, էտի, ոռոգման և ոլորտի մի շարք այլ առանձնահատկություններին:
Ուկրաինացի մասնագետը շրջել է Երևանում և խորհուրդները նաև գործնականում ներկայացրել: Հին մշակույթ, հին ճարտարապետություն ունեցող քաղաքները պետք է սովորեն պահպանել նաև տարեց ծառերը: Դրանք քաղաքի այցեքարտն են:
«Կանաչ տնկարկների համալիր խնամք» թեմայով եռօրյա սեմինարն ամփոփվեց քաղաքային ջերմոց այցելությամբ:

 

Տեսանյութ

Տարեց ծառերը քաղաքի այցեքարտն են. կանաչապատման թեմայով եռօրյա սեմինար Երևանում