Տարոն Մարգարյանը հանձնարարել է կասեցնել ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը

25.07.2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի բոլոր պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն: Մինչ համապատասխան հանձնաժողովի ստեղծումն ու սոցիալական որոշ խմբերի համար արտոնությունների տրամադրումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կասեցնել ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը:

Լուսանկարներ