ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Շուտով Գրիգոր Լուսավորիչ - Մաշտոցի պողոտա հատվածի ստորգետնյա հետիոտնային անցումը կլինի բարեկարգ ու հարմարավետ

05.09.2013

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ.-ի ծրագրով՝ մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորիչ - Մաշտոցի պողոտա հատվածում շարունակվում են ստորգետնյա հետիոտնային անցումի նորոգման աշխատանքները:
Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվում են հատակի բետոնե և բազալտե սալիկները, բարեկարգվում է առաստաղը: Ծրագրով նախատեսված վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաև անցումի վերգետնյա մասի արտաքին հատվածում: Փոխվում են պատերի ու թասակների բազալտե սալիկները,  զուգահեռաբար բարեկարգվում են նաև աստիճանավանդակները: 
Ստորգետնյա անցումի ջրամեկուսացման խնդիրը լուծելու նպատակով, կտեղադրվեն նաև անձրևորսիչ նոր ցանցեր, կիրականացվեն  ջրընդունիչ հորերի մաքրման աշխատանքներ: Բարեկարգման աշխատանքների ավարտից հետո ստորգետնյա անցումով բնակիչների անցուդարձը հարմարավետ ու անվտանգ կլինի նաև գիշերային ժամերին: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվելու է նաև լուսավորության համակարգը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x