Տոնական համերգային ծրագրով եզրափակվել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը

13.01.2018

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների շարքը եզրափակվել է Ազատության հրապարակում կազմակերպված «Իմ հին ու նոր տարի» տոնական համերգային ծրագրով:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շուրջ մեկ ամիս մայրաքաղաքում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ՝ նախատեսված ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների համար:
Հին տոմարով Նոր տարվա օրը մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին իրենց կատարումներով ուրախ տրամադրություն են փոխանցել էստրադային ու ժողովրդական սիրված և ճանաչված երգիչները, ինչպես նաև երգի և պարի խմբերը: Ազատության հրապարակն աստիճանաբար վերածվել է պարահրապարակի:
Ներկաները նշել են, որ սիրով են մասնակցել Երևանի համար հոբելյանական 2018 թվականի Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական օրերի միջոցառումներին:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին