Վարպետության դաս՝ գովազդային նորարարությունների վերաբերյալ

24.11.2017

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում ընթացող Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի շրջանակում վարպետության դաս է անցկացրել Jung von Mat կազմակերպության գլխավոր կրեատիվ տնօրեն Ալեքսանդր Ամարալը: Աշխատելով աշխարհահռչակ ընկերությունների հետ՝ վերջինս իր ստեղծած գովազդային արշավների համար արժանացել է 6 «Կաննի Առյուծի»: 

Վարպետության դասի ընթացքում Ալեքսանդր Ամարալը ներկայացրել է «Նորարության բրազիլական տեսլականը», խոսել գովազդի ստեղծման ճանապարհի և հիմնական շեշտադրումների մասին: «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում կազմակերպված վարպետության դասի մասնակիցները հնարավորություն են ունեցել բանախոսին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը` ներկայացված տեսանյութերի և, առհասարակ, ոլորտի վերաբերյալ:
Պատասխանելով հարցերին՝ բանախոսն անդրադարձել է նաև Երևանի արտաքին գովազդին:
«Երևանն ինձ հաճելիորեն զարմացրեց: Որոշակի առումով ծանոթանալով գովազդային դաշտին և առանձնահատկություններին` վստահ կարող եմ ասել, որ առաջիկա տարիներին Երևանը մեծ ասելիք և զարգացման հեռանկար կունենա գովազդի համաշխարհային շուկայում: Ուրախ էի այստեղ այցելության համար, նաև շնորհակալ եմ կազմակերպիչներին՝ հրավերի համար»,-նշել է Jung von Mat կազմակերպության գլխավոր կրեատիվ տնօրենը:
Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի շրջանակում վարպետության դասեր կանկացնեն նաև Saatchi & Saatchi և DDB ընկերությունների արտ-տնօրենները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին