Վարպետության դասեր՝ «Նոր անուններ» հիմնադրամի պատվիրակության այցի շրջանակում

17.05.2018

Այս օրերին Երևանում գտնվող «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հասարակական հիմնադրամի պատվիրակության անդամները վարպետության դասեր են անցկացրել լսումների մասնակից երեխաների համար: 

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված հանդիպման ընթացքում ստեղնաշարային և լարային գործիքներին տիրապետող երեխաները բացառիկ հնարավորություն են ստացել վարպետության դասեր առնել և խորհուրդներ լսել Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Մնդոյանցից և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ Արա Բագդանյանից:
Ավելի ուշ պատվիրակությունը մասնակցել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված համերգային ծրագրին:
Երեկոյին ելույթ են ունեցել ինչպես քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների համույթները, այնպես էլ «Նոր անուններ» հիմնադրամի նախաձեռնությունների մասնակից Մոսկվայից ժամանած տաղանդավոր երեխաները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին