Յուրօրինակ անակնկալ՝ առաջին դասարանցիների համար

03.09.2018

Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի դպրոցների մի շարք առաջին դասարանցիներ, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից հետաքրքիր և անակնկալներով լի օր են ունեցել: Երեխաներն իրենց ծնողների հետ հնարավորություն են ունեցել «Երևան Սիթի Տուր» երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսով շրջելու և ծանոթանալու մայրաքաղաքի տեսարժան ու պատմամշակութային վայրերին:

Այնուհետև ուղերթը շարունակվել է դեպի Մանկական երկաթուղու զբոսայգի, որտեղ աշակերտները մասնակից են դարձել տոնական ուրախ միջոցառման: Համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել վարչական շրջանի երաժշտական և արվեստի դպրոցների, մարզական կրթօջախների սաներ, տաղանդաշատ փոքրիկ կատարողներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին