Ժամանակավորապես կփակվի Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտի 1 հասցեում տեղակայված «Մեկ պատուհան» գրասենյակը

13.11.2020

Հարգելի համաքաղաքացիներ,
կորոնավիրուսային վարակով պայմանավորված ս/թ. նոյեմբերի 16-ից ժամանակավորապես կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում /Արգիշտի 1/ գործող «Մեկ պատուհան» գրասենյակը:

Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բուզանդի 1/3 հասցեում գտնվող մասնաշենքում գործող «Մեկ պատուհան» գրասենյակում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քաղաքացիները կարող են օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից:

Դիմումների համար՝ https://arcanc.yerevan.am/am/fast-app/:Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր՝ https://www.yerevan.am/am/hot-line/:

Լուսանկարներ