Ժամանակավորապես փակ կլինի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցը

19.06.2019

Հարգելի համաքաղաքացիներ,

մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում (Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկից դեպի «Արաբկիր զբոսայգի» տանող հատված) վթարային և վտանգավոր բարդիների էտման և հատման աշխատանքներով պայմանավորված՝հունիսի 22-ին՝ ժամը 9:00-ից մինչ 17:00-ն, երթևեկությունը նշված հատվածում կդադարեցվի:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է ներողամտություն:

Լուսանկարներ