ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Նախադպրոցական կրթություն

2019 թվական



Նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության խնդիրների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի աշխատանքները կազմակերպվել են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված աշխատանքային ծրագրի, Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ առողջապահության նախարարների որոշումների, հրամանների, կարգադրությունների և այլ իրավական փաստաթղթերի համաձայն:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 161 մանկապարտեզ, որտեղ
անվճար նախադպրոցական կրթություն է իրականացվել շուրջ 30350 երեխայի համար: Նրանց ուսումնադաստիարակչական գործընթացին մասնակցել է 4561 աշխատակից:
Սոցիալապես անապահով ընտանիքների 45 երեխայի համար իրականացվել է շուրջօրյա գործունեություն հ.141 մանկապարտեզում:

8 մանկապարտեզ իրականացնում է ներառական կրթություն: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթադաստիարակչական աշխատանքներին մասնակցում են նաև հոգեբաններ և լոգոպեդներ:

Հ/հ

Մանկապարտեզի համարը

Երեխաների թիվը

Աջակցող ՀԿ

1

42

20

«Հույսի կամուրջ»

«Քայլ առ քայլ»

2

78

6

«Հույսի կամուրջ»

3

92

40

«Արբես» ԲԿ

4

101

8

«Փրկեք երեխաներին»

«Հույսի կամուրջ»

5

109

16

«Հույսի կամուրջ»

«Փրկեք երեխաներին»

6

114

37

«Վորլդ Վիժն»

7

146

8

«Վորլդ Վիժն»

8

160

14

«Վորլդ Վիժն»

Ընդամենը՝

149

 

 

Երևանի ենթակայության 11 դպրոցներում գործում է 11 նախակրթարան, ուր հաճախում է 214 երեխա /սեպտեմբեր 2019թ./

Հ/հ

Դպրոցի համարը

Երեխաների թիվը

1

1

7

2

13

31

3

20

18

4

21

12

5

31

12

6

59

14

7

60

29

8

66

24

9

175

16

10

186

27

11

196

24

Ընդամենը՝

214

 

 Այլ տեղեկություններ՝
- Երևանի քաղաքապետարանի 2019-2020թթ. բյուջեի միջոցների հաշվին նախատեսված է վերանորոգել 9 մանկապարտեզ, իսկ ՄԱԿ-ի էներգաարդյունավետության և էներգախնայողության ծրագրի շրջանակներում և Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ՝ 28 մանկապարտեզ:

Ընթանում է՝
- Մանկապարտեզներին կոշտ գույքի տրամադրման գործընթացը /11429 կտոր/

Համակարգվել և համակարգվում է՝

1. «Մանկապարտեզ» էլեկտրոնային համակարգում հաշվառված երեխաների հերթագրումը և ընդունելությունը:
2. Մանկապարտեզներում տարիքային խմբերի ձևավորման աշխատանքները:
3.Մանկապարտեզների կառուցահատվածներում սանիտարական նորմերի և կանոնների պահանջների ապահովման գործընթացը:
4.Ձմռան նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը:
5. Մանկապարտեզների սննդակարգում ներառված սննդատեսակի ցանկը:
6. Երեխաներին տրվող սննդի որակի, պիտանելիության ժամկետների, պահպանման պայմանների, ինչպես նաև սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների ապահովման գործընթացը:
7. Երևանի մանկապարտեզների բուժկետերը, ինչպես նաև առաջին բուժօգնության պարագաների առկայությունը:
8. Երեխաների օրվա կարգացույցի պահպանման գործընթացը:
9. Պարապմունքների բաշխման ժամանակացույցը:
10. Բաց պարապմունքների կազմակերպումը:
11. Կրթության ազգային ինստիտուտի կողմից վերապատրաստվել են մանկապարտեզների տնօրենները, ուսումնական գծով փոխտնօրենները, դաստիարակները, երաժշտության դաստիարակները, ֆիզհրահանգիչները։
12. Վորլդ Վիժն կազմակերպության կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացները՝ լոգոպեդների և հոգեբանների համար:
13. Մանկապարտեզների ուսումնական գծով փոխտնօրենների և դաստիարակների փորձի փոխանակման գործընթացը:
14. Ներառական կրթություն իրականացնող մանկապարտեզներում ներառված երեխաների հետ տարվող աշխատանքները:
15. ՀՀ անկախության 27-ամյակին, Երևանի հիմնադրման 2800 ամյակին, Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներ, Դպրության և գիտության օր, Հայոց բանակի, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, մարզական տոներ և մրցույթներ, «Ոսկե աշուն», «Գարուն», «Մայր» թեմաներին, , տարեվերջյան և ամանորյա հանդեսների կազմակերպումը:
16. «Ամառային պարտեզ» ծրագրի շրջանակում իրականացվող կոփիչ միջոցառումների, ինչպես նաև մաքուր օդում անցկացվող խաղերի և զրույցների կազմակերպումը:
17. «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի կազմակերպումը:
18. Հակահրդեհային նորմերի և տեխնիկական անվտանգության պահանջների ապահովումը մանկապարտեզներում:
19. Գույքի բաշխման և փաստաթղթաշրջանառության գործընթացը:

 

 2019թ. մանկապարտեզներում ձևավորվել են նոր խմբեր

 

  

 2019-2020 ուստարում մանկապարտեզներում ձևավորվել է վաղ տարիքի /կրտսեր 1/ երեխաների խմբեր

 

Հ/Հ

Վարչական շրջան

Մանկապարտեզի

համար

1

Աջափնյակ

Հհ.35, 36 /2 խումբ/, 39 /2 խումբ/, 42,

44 /2 խումբ/, 45, 48, 49, 50

2

Ավան

Հհ.54,55,56,57 /2 խումբ/

3

Արաբկիր

Հհ. 24,25,27,31,34

4

Դավթաշեն

Հհ. 58 /2 խումբ/, 59 /2 խումբ/,

 60 /2 խումբ/, 61 /2 խումբ/

5

Կենտրոն

Հհ. 6,11,13,14,16,17,18

6

Էրեբունի

Հհ.64,67

7

Նորք-Մարաշ

Հհ.121,122

8

ՆորՆորք

Հհ.98,99,100,101 /2 խումբ/, 102,103,

104 /2 խումբ/, 105,106,107,108,

109 /2 խումբ/, 110,111,112,114,

116 /2 խումբ/, 117,118,119, 120 /2 խումբ/

9

Շենգավիթ

Հհ.127,129,133,134,137,140,141,143,145,146

10

Նուբարաշեն

-

11

Մալաթիա-Սեբաստիա

Հհ. 78 /2 խումբ/, 79,80,84,90,94,96

12

Քանաքեռ-Զեյթուն

Հհ.149,151,153,156,162

Ընդամենը՝

76 մանկապարտեզ

89 խումբ

 

Լուսանկարներ