Իրազեկումն ընդունվել է ի գիտություն
11.07.2019
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.07.2019 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի իրազեկումը՝ ս.թ. հուլիսի 27-ին ժամը 18.00-18.30 Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից՝ Մաշտոցի պողոտա – Սուրբ Գր. Լուսավորչի փողոց՝ մինչև Մանկական զբոսայգի երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան