Պահոց

Երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումն ընդունվել է ի գիտություն

15.04.2014

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 15.04.2014թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի 2014 թվականի ապրիլի 11-ի իրազեկումը՝ 2014 թվականի ապրիլի 19-ին ժամը 20.00-ից մինչև 21.00-ն Երևան քաղաքի Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդարանի հարակից տարածքից Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

  

Երևանի քաղաքապետարան