Պահոց

Երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումն ընդունվել է ի գիտություն

16.04.2014

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 16.04.2014թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել 2014 թվականի ապրիլի 23-ին, ժամը 10.00-ից մինչև 12.30-ը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակից Պ. Ադամյան փողոց /ՄԱԿ- ի հայաստանյան գրասենյակի հարակից տարածք/- Վ. Սարգսյան փողոց- Իտալիայի փողոց- Իտալիայի դեսպանատան հարակից տարածք- Գր. Լուսավորիչ փողոց /Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածք/- Գր. Լուսավորիչ փողոց /Ռուսաստանի Դաշնության դեսպանության շենքի հարակից տարածք/- Արգիշտի փողոց- Հաղթանակի կամուրջ- Իսակովի պողոտա /ԱՄՆ դեսպանության շենքի հարակից տարածք/ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խ. Մարոզյանի իրազեկումը:

Երևանի քաղաքապետարան