Պահոց

Երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումն ընդունվել է ի գիտություն

17.04.2014

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 16. 04. 2014թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել 2014 թվականի ապրիլի 23-ին ժամը 22.00-ից մինչև 23.45-ը դեպի Երևան քաղաքի Հանրապետության հրապարակ Սբ. Գր. Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքից Տ. Մեծի պողոտայով, Սբ. Սարգիս եկեղեցու հարակից տարածքից Գր. Լուսավորիչ փողոց- Վ. Սարգսյան փողոց, Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու հարակից տարածքից Ղ. Փարպեցու փողոց- Թումանյան փողոց- Հյուսիսային պողոտա, Սբ. Հովհաննես եկեղեցու հարակից տարածքից Սբ. Հովհաննեսի փողոց- Սարյան փողոց- Ամիրյան փողոց երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ «ԱՍՍ» վստահության բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ստ. Աղազարյանի իրազեկումը:

 

Երևանի քաղաքապետարան