Պահոց

Երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումն ընդունվել է ի գիտություն

22.04.2014

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22. 04. 2014թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել 2014 թվականի ապրիլի 25-ին, ժամը 16.00-ից մինչև 17.00-ն Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շատրվանների հարակից տարածքում հավաք,
2. 2014 թվականի ապրիլի 25-ին ժամը 17.00-ից մինչև 18.00-ն Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շատրվանների հարակից տարածքից Նալբանդյան փողոց- Թումանյան փողոց- Մաշտոցի պողոտա- Բաղրամյան պողոտա՝ մինչև Սիրահարների այգի երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պ. Հայրիկյանի իրազեկումը:

 

Երևանի քաղաքապետարան