Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

17.09.2018

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 17.09.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Արտյոմ Դավթյանի իրազեկումը՝ ս.թ. սեպտեմբերի 30-ին ժամը 13.30-ին Խ. Դաշտենցի փողոցի ավտոշուկայի հարակից տարածքից՝ Արցախի փողոց-Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց երթուղով ավտոերթ անցկացնելու վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարան