Պահոց

Հավաքի և երթի անցկացումն արգելվել է

19.07.2016

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 19.07.2016 թվականի որոշմամբ արգելվել է Վարուժան Պարսամի Ավետիսյանի կողմից 2016 թվականի օգոստոսի 10-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում ժամը 00.00-ից մինչև ժամը 24.00-ն հավաք և հավաքի ընթացքում ժամը 19.30-ից մինչև ժամը 21.30-ը Ազատության հրապարակ–Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումը:

 

Երևանի քաղաքապետարան