Պահոց

ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի՝ ս.թ. հոկտեմբերի 6-8-ը հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

12.09.2019

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 12.09.2019 թվականի որոշմամբ. 

1. Ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի իրազեկումը ս.թ. հոկտեմբերի 6-8-ը՝ ժամը 17.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20.00-23.00 Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
2.Մերժվել է ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. հոկտեմբերի 6-8-ը Երևան քաղաքի Ազատության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը:

 


Երևանի քաղաքապետարան