ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի՝ ս.թ. հունվարի 31-ին և փետրվարի 8-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

18.01.2021

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 18.01.2021 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. հունվարի 31-ին և փետրվարի 8-ին՝ ժամը 17.00-23.00-ն Ազատության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.20.00-ից Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:

Երևանի քաղաքապետարան