ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի՝ ս.թ. մայիսի 14-ին հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ
19.04.2021
1.Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 19.04.2021 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. մայիսի 14-ին` ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:
Երևանի քաղաքապետարան