Պահոց

ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի՝ ս.թ. նոյեմբերի 9-ին հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

14.10.2019

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 14.10.2019 թվականի որոշմամբ.

1. Ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը՝ 17.00-23.00-ն, Ազատության հրապարակում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.20.00-23.00 Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանի կողմից ս.թ. նոյեմբերի 9-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:

 

Երևանի քաղաքապետարան