Պահոց

ՀՀ քաղաքացի Գրիշա Վիրաբյանի՝ ս.թ. հունիսի 15-ին հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

01.06.2020

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 01.06.2020 թվականի որոշմամբ.

1. ՀՀ քաղաքացի Գրիշա Վիրաբյանի կողմից ս.թ. հունիսի 15-ին ժ.17.00-20.00 Ազատության հրապարակում հավաքի անցկացումն ընդունվել է ի գիտություն:
2. Սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացի Գրիշա Վիրաբյանի կողմից ս.թ. հունիսի 15-ին ժ.20.00-21.00 Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ (ՀՀ կառավարության վարչական շենքի հարակից տարածք) երթուղով երթի նկատմամբ՝ առաջարկելով երթն անցկացնել Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ (շատրվաններին հարող տարածք) երթուղով:
3. ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու պարագայում անհրաժեշտ է պահպանել արտակարգ դրության մասին համապատասխան իրավական ակտերի պահանջները:
Երևանի քաղաքապետարան