Պահոց

ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի՝ ս.թ. ապրիլի 13-ին հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

19.03.2018

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 19.03.2018 թվականի որոշմամբ. 

1.ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի կողմից ս.թ. ապրիլի 13-ին ժ.16.00-23.00 Ազատության հրապարակում հավաքի անցկացումն ընդունվել է ի գիտություն:
2.Սահմանվել է սահմանափակում ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի կողմից ս.թ. ապրիլի 13-ին ժ.20.00-ից Ազատության հրապարակ-Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց-Պռոշյան փողոց-Պարոնյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթի ուղու նկատմամբ՝ առաջարկելով երթն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա - Գ. Լուսավորչի փողոց-Իտալիայի փողոց- Վ. Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով։

 


Երևանի քաղաքապետարան