Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

18.07.2014

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 18.07.2014թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Ռ. Սարգսյանի, Վ. Շուշանյանի, Ա. Համբարձումյանի և Վ. Հարությունյանի 2014 թվականի հուլիսի 16-ի իրազեկումը՝ 2014 թվականի օգոստոսի 1-ին ժամը 19.00-ից մինչև 22.00-ն Երևան քաղաքի Մատենադարանին հարակից տարածքում հավաք և հավաքի ընթացքում Երևան քաղաքի Մատենադարանի հարակից տարածքից Մաշտոցի պողոտա - Սայաթ-Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա դեպի Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

 


Երևանի քաղաքապետարան