Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

29.09.2014

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.09.2014թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Դանիել Իոաննիսյանի սեպտեմբերի 25-ի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 9-ին ժամը 18.30-20.30 Ազատության հրապարակ-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Բաղրամյան պողոտա-Սիրահարների զբոսայգու հարակից տարածք-Բաղրամյան պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Ազատության հրապարակ երթուղով երթ /փողոցների ոչ երթևեկելի հատվածներով՝ չխոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը/ անցկացնելու վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարան