Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

30.09.2014

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 30.09.2014թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Ա. Ասատրյանի 2014 թվականի սեպտեմբերի 29-ի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին ժամը 13.00-ից մինչև 14.00-ն Վ. Սարգսյան փողոցի հ.26 շենքին հարող տարածք - Հանրա¬պետության հրապարակ - Ամիրյան փողոց - Արամի փողոց - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Վ. Սարգսյան փողոցի հ.26 շենքին հարող տարածք երթուղով երթ /փողոցների ոչ երթևեկելի հատվածներով՝ չխոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը/ անցկացնելու վերաբերյալ:


Երևանի քաղաքապետարան