Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

14.10.2014

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 14.10.2014թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 24-ին ժամը 19.30-ից Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարան