Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

27.08.2014

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 26.08.2014թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պ. Հայրիկյանի իրազեկումը ՝ 2014 թվականի սեպտեմբերի 8-ին ժամը 16.00-ից մինչև 16.30-ը Երևան քաղաքի Ազատության հրապարակում հավաք, 2014 թվականի սեպտեմբերի 8-ին ժամը 16.30-ից մինչև 17.00-ն Երևան քաղաքի Ազատության հրապարակից Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա դեպի Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի դիմաց՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության «Մարշալ Բաղրամյան» կայարանի մուտքի հարևանություն երթուղով երթ, 2014 թվականի սեպտեմբերի 8-ին ժամը 17.00-ից մինչև 18.00-ն Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրի դիմաց՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության «Մարշալ Բաղրամյան» կայարանի մուտքի հարևանությամբ  հավաք անցկացնելու վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարան