Իրազեկումն ընդունվել է ի գիտություն
21.11.2016
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 21.11.2016 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հարություն Աղլամազյանի իրազեկումը՝ ս.թ. դեկտեմբերի 9-ին ժ.09.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.15.00-18.00 Ազատության հրապարակ–Մաշտոցի պողոտա–Գ. Լուսավորչի փողոց–Արշակունյաց պողոտա–Ագաթանգեղոսի փողոց–Տիգրան Մեծի պողոտա–Հանրապետության հրապարակ–Աբովյան փողոց–Սայաթ–Նովայի պողոտա–Ազատության հրապարակ երթու-ղով երթ անցկացնելու վերաբերյալ։
Երևանի քաղաքապետարան