Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

06.10.2017

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 06.10.2017 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Ադվենտիստական զարգացման և օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշ Սաֆարյանի իրազեկումը՝ ս.թ. հոկտեմբերի 12-ին ժամը 17.00-18.30 Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող տարածքից՝ Աբովյան փողոց–Հյուսիսային պողոտա–Սայաթ–Նովա պողոտա–Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց–Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարան