ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

01.11.2017

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 01.11.2017 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Տապան» Էկո–ակումբ հասարակական բնապահպանական կազմակերպության նախագահ Հրանտ Սարգսյանի իրազեկումը՝ ս.թ. նոյեմբերի 11-ին ժամը 12.00-13.00 Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող տարածքից՝ Աբովյան փողոց–Հյուսիսային պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան