Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

26.01.2018

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 26.01.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Գևորգ Գորգիսյանի, Արամ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի իրազեկումը՝ ս.թ. փետրվարի 5-ին ժամը 18.00-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հավաք և ժամը 19.00-23.00 Շառլ Ազնավուրի անվան հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Շառլ Ազնավուրի անվան հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան