Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

19.03.2018

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 19.03.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի իրազեկումը՝ ս.թ. մարտի 31-ին՝ ժամը 20.00-22.00-ն Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։


Երևանի քաղաքապետարան