Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

08.09.2014

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 08.09.2014թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել Ազգային Ինքնորոշում Միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի իրազեկումը՝ 2014 թվականի սեպտեմբերի 12-ին ժամը 16.30-ից մինչև 17.30-ը Ազատության հրապարակում հավաք, ժ.17.30-ից Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանի հարակից տարածք երթուղով երթ և ժ.18.00-19.00 Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանի հարակից տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան