Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

05.09.2018

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 05.09.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Օրինաց երկիր» կուսակցության հանրահավաքի պատասխանատու Վ. Ասլանյանի իրազեկումը՝ ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 18.30-20.30 Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի շատրվանների հարակից տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ:

 


Երևանի քաղաքապետարան