Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

11.04.2019

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.04.2019 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Ղումաշյանի իրազեկումը՝ ս.թ. մայիսի 9-ին՝ ժ.13.00-15.00-ն, Արամ Խաչատրյանի հուշարձանի հարակից տարածքից՝ Մաշտոցի պողոտա-Կորյունի փողոց-Տերյան փողոց-Աբովյան պուրակ-Սարալանջի փողոց-Հաղթանակի զբոսայգի երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարան