Պահոց

Իրազեկումն ընդունվել է ի գիտություն

08.07.2014

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 07.07.2014թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայաստանի ազգային սկաուտական շարժման կենտրոնական վարչության ատենադպիր Լ. Զաքարյանի և ատենապետ Օ. Փիրումյանի 2014 թվականի հուլիսի 4-ի իրազեկումը՝ 2014 թվականի հուլիսի 31-ին ժամը 17.30-ից մինչև 18.00-ն Երևան քաղաքի Ազատության հրապարակում հավաք, 

2014 թվականի հուլիսի 31-ին ժամը 18.00-ից մինչև 19.00-ն Երևան քաղաքի Ազատության հրապարակից Թումանյան փողոց- Աբովյան փողոց դեպի Հանրապետության հրապարակ երթուղով երթ,

2014 թվականի հուլիսի 31-ին ժամը 19.00-ից մինչև 20.00-ն Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում միջոցառում /բանակումի բացման հանդիսավոր արարողություն/,

2014 թվականի հուլիսի 31-ին ժամը 20.00-ից Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի երթուղով ավտոերթ անցկացնելու վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարան