Պահոց

«Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

19.09.2018

Հիմք ընդունելով «Օրինաց երկիր» կուսակցության 18.09.2018թ. գրությունը Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 05.09.2018թ. «Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին» որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

Երկրորդ պարբերության մեջ «Աբովյան 43 հասցեի հարակից տարածքից՝ Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Սայաթ-Նովայի պողոտա - Տերյան փողոց - Կորյունի փողոց - Աբովյան 43 հասցեի հարակից տարածք» բառերը փոխարինել «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքից՝ Սեբաստիայի փողոց - Բագրատունյաց փողոց - Գարեգին Նժդեհի հրապարակ - Բագրատունյաց փողոց - Աշխատանքի հրապարակ - Արշակունյաց պողոտա - Ագաթանգեղոսի փողոց - Խանջյան փողոց - Մոսկովյան փողոց - Աբովյան փողոց - Սարալանջի փողոց - «Հաղթանակ» զբոսայգի» բառերով:

 

Երևանի քաղաքապետարան