Պահոց

Փոփոխություն և լրացում կատարելու մասին

01.07.2014

Հիմք ընդունելով «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պ. Սարգսյանի 2014 թվականի հունիսի 27-ի գրությունը՝ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 01. 07. 2014թ. որոշմամբ փոփոխություն է կատարվել «Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին» հ.61 որոշման մեջ.

1. Առաջին կետում «Հանրապետության հրապարակ» բառերից հետո «Հյուսիսային պողոտա դեպի Ազատության հրապարակ» բառերի փոխարեն կարդալ «Աբովյան փողոց- Թումանյան փողոց- Ազատության հրապարակ», շարունակությունն ինչպես տեքստում,

2. Կատարել լրացում՝ ավելացնելով երկրորդ կետ հետևյալ տեքստով. «2014 թվականի հուլիսի 5-ին ժամը 19.15-ից մինչև 19.40-ը Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոց- Սայաթ- Նովայի պողոտա դեպի Ազատության հրապարակ երթուղով մոտոցիկլավարների և հեծանվորդների երթ անցկացնելու վերաբերյալ ընդունել ի գիտություն»:

 

Երևանի քաղաքապետարան