ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քույր և գործընկեր քաղաքներ

Մշակութային ու տնտեսական Երևանն արտաքին աշխարհին ներկայացնելու, միջազգային փորձը ներմուծելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանը համագործակցում է արտերկրի ավելի քան 50 քաղաքների և միջազգային 8 կազմակերպությունների հետ: Այդ նպատակով ստեղծվել է պայմանագրային և գործընկերային ծավալուն դաշտ։ Երևանի քաղաքապետարանի արտաքին քայլերը միտված են քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության ամրապնդմանը և միջազգային բարեկամության ու գործընկերության հետագա ընդլայնմանը: