Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն
Հավելված հ.7.1
Երևանի քաղաքապետի
2022թ. օգոստոսի 30--ի
հ.3131-Ա որոշմամբ հաստատված գործառույթները
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Վարչության նպատակը երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է:
8. Վարչությունն օրենքով սահմանված կարգով լուծում է իր առջև դրված հետևյալ խնդիրները՝
1) Երևան քաղաքում իրականացնում է երեխաների և սոցիալական պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման ապահովումը,
2) աջակցում է Երևան քաղաքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների պաշտպանության ապահովմանը,
3) Երևան քաղաքում ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների իրացման համար օրենքներով սահմանված սկզբունքների կիրառման արդյունավետությունը,
4) երեխայի և սոցիալական պաշտպանության նպատակով ներգրավում է միջազգային, հասարակական և բարեգործական կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց՝ համագործակցության և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար:
9. Վարչության գործառույթները բխում են երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում օրենսգրքերով, օրենքներով և այլ իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և ուղղված են դրանց արդյունավետ իրականացմանը: Վարչությունը Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության քաղաքականությունն իրականացնելիս համագործակցում է պետական մարմինների, միջազգային, հասարակական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ:
10. Վարչությունը, համայնքի իրավասությունների շրջանակներում իր նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) ապահովում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության քաղաքականության իրականացումը, Երևանի քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ուղղությամբ,
2) աջակցում է Երևան քաղաքում երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանը,
3) մշակում և իրականացնում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված ծրագրեր,
4) երեխայի նկատմամբ բռնության, մարդու կամ երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման, ընտանիքում բռնության դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ համագործակցում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է ուղղորդում,
5) համագործակցում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում ծրագրեր իրականացնող, ինչպես նաև ծառայություններ մատուցող հաստատությունների և կազմակերպությունների հետ և աջակցում դրանց գործունեությանը,
6) իրականացնում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում ծրագրերի մշտադիտարկումը, գնահատումը, հավաքագրում, ինչպես նաև վերլուծում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառի խնդիրները, որոնց հիման վրա մշակում և իրականացնում է տեղական սոցիալական ծրագրեր,
7) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով՝ մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը,
8) քաղաքապետարանի, ինչպես նաև քաղաքապետարանի համագործակցությամբ այլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող սոցիալական ծրագրերի նկատմամբ իրականացնում է մշտադիտարկում, գնահատում սոցիալական ծրագրերի արդյունավետությունը և դրա հիման վրա առաջարկություն ներկայացնում այդ ծրագրերի շարունակելիության, փոփոխման, լրացման կամ դադարեցման վերաբերյալ,
9) իր իրավասության սահմաններում մասնակցում է Երևան քաղաքի երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառի բյուջեի մշակմանը,
10) Երևանի քաղաքապետի կամ համապատասխան տեղակալի հանձնարարությամբ մասնակցում է քաղաքապետարանի աշխատակազմի ռազմավարական, կազմակերպական և մասնագիտական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, ինչպես նաև առկա խնդիրներին տալիս համապատասխան լուծումներ,
11) աջակցում է Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների (այսուհետ՝ վարչական շրջանի բաժիններ), ինչպես նաև խնամակալության և հոգաբարաձության հանձնաժողովների մեթոդական և մասնագիտական գործունեությանը,
12) ապահովում է սոցիալական պաշտպանության բնագավառում պետության կողմից պատվիրակված ծառայությունները և իրականացնում հսկողություն ու մշտադիտարկում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով,
13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ:
11. Երեխաների պաշտպանության բաժինը, Վարչության նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) աջակցում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը,
2) երեխայի նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ համագործակցում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում բռնության ենթարկված երեխային կամ դեպքը,
3) վարում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տեղեկատվական համակարգը, համագործակցում է նմանատիպ այլ համակարգեր սպասարկող կազմակերպությունների հետ,
4) իրականացնում է որդեգրման ենթակա երեխաների հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
5) Երևան քաղաքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից երեխայի որդեգրման գործընթացում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները,
6) Երևան քաղաքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնելու դեպքում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները,
7) ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած, ինչպես նաև հանցագործությունից տուժած երեխաների տեղավորման խնդիրները,
8) աջակցում է Երևան քաղաքում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխաների պաշտպանության և կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխային կամ դեպքը,
9) երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին է ներկայացնում բաժնի գործունեության մասին տարեկան հաշվետվություն,
10) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում, խնամքի տրամադրման վերաբերյալ կատարում ուսումնասիրություն և տրամադրում համապատասխան եզրակացություն, ինչպես նաև իրականացնում է օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ,
11) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդության հիման վրա կազմակերպում է առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը,
12) վարչական շրջանի բաժինների միջոցով իրականացնում է խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում բնակվող երեխայի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողություն,
13) վարչական շրջանի բաժինների միջոցով աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը՝ դրանց բացակայության դեպքերում,
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
12. Սոցիալական պաշտպանության բաժինը, Վարչության նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը,
2) հայտնաբերում է սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին,
3) սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին՝ դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները զարգացնելու, ինչպես նաև կարիքների բավարարման նպատակով՝ մշակում և իրականացնում է սոցիալական ծրագիր,
4) աջակցում է համայնքում ծնելիության և բազմազավակության խթանմանը,
5) մշակում և իրականացնում է պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի կամ նրա ընտանիքի, ինչպես նաև մեծ Հայրենական մեծ պատերազմի մասնակցի և նրան հավասարեցված անձանց համար սոցիալական աջակցության ծրագրեր,
6) աջակցում է Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կյանքին մասնակցության խթանմանը, ինչպես նաև իրականացնում է համապատասխան ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովելու ուղղությամբ,
7) միջոցառումներ է ձեռնարկում Երևան քաղաքում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ,
8) աջակցում է Երևան քաղաքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում ընտանիքում բռնության ենթարկված անձին կամ դեպքը,
9) աջակցում է Երևան քաղաքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց պաշտպանության և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձին կամ դեպքը,
10) աջակցում է Երևան քաղաքում փախստականների ինտեգրմանը,
11) կազմակերպում է քաղաքային սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը,
12) ապահովում է Երևան քաղաքում բարեգործական ծրագրեր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հետ սոցիալական գործընկերությունը,
13) Երևանի ավագանու հաստատված կարգի համաձայն իրականացնում է կամավոր խնդիրների լուծման նպատակով սոցիալական աջակցության ծրագրեր,
14) հավաքագրում և վերլուծում է Երևան քաղաքում սոցիալական պաշտպանության բնագավառի խնդիրները, որոնց հիման վրա մշակում և իրականացնում է տեղական սոցիալական ծրագրեր,
15) կազմակերպում է սոցիալական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետին կից ստեղծված հանձնաժողովների և խորհուրդների աշխատանքները՝ օրենքով սահմանված կարգով,
16) համայնքի սոցիալական աշխատողի միջոցով իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ,
17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության 2023 թվականի գործունեությունը
Վարչության կողմից 2023 թվականի ընթացքում իրականացվել են Երևան համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված մի շարք ծրագրեր, կազմակերպվել միջոցառումներ, համագործակցություններ միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ։
Երևան համայնքի երեխաների և սոցիալական պաշտպանության համակարգի շարունակական զարգացման մասով աշխատակիցների իրազեկվածության բարձրացման և հմտությունների զարգացմանն ուղղված՝
Իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ աշխատաժողովների կազմակերպման նպատակով /նախապատրաստվել է քննարկման հարցերի շրջանակ, կազմվել գնման հայտ, տեխնիկական բնութագիր/, երկու անգամ ներկայացվել է գնման գործընթացի, որը չի կայացել:
Նախատեսվում է ներդնել միասնական տեղեկատվական համակարգ՝ անհրաժեշտ ընթացակարգերի մշակման համար /օրինակ՝ էլեկտրոնային հարթակ, տեղական սոցիալական ծրագրեր, մշտադիտարկում, փորձագետների ներգրավում և այլն/։
Հայրենադարձ և փախստական ընտանիքներին աջակցություն
1.Համագործակցելով ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրինության հետ քննարկվել են այնտեղ բնակվող փախստականի կարգավիճակ ունեցող անձանց կարիքները: Արդյունքում՝ հստակեցվել են տրամադրվող աջակցության տեսակները և «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ում ժամանակավոր բնակվող, փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքներին ըստ կարիքի տրամադրվել է աջակցություն՝ ներքնակով մահճակալներ, անկողնային հավաքածուներ, վերմակներ, բարձեր:
2․Համագործակցելով ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ՝ ձեռք է բերվել փախստականի կարգավիճակ ունեցող, սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց մասին տեղեկատվություն, որը փոխանցվել է Երևանի վարչական շրջանների համապատասխան բաժիններին՝ կարիքների ուսումնասիրություն իրականացնելու նպատակով:
Վարչական շրջաններում բնակվող փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքներին ձմռան ամիսներին առաջացած խնդիրների լուծման համար կոմունալ վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով իրականացվել է վերոնշյալ ընտանիքների կարիքների գնահատում, սակայն պայմանավորված Արցախում տեղի ունեցած իրադարձություններով, գործընթացը կասեցվել է:
Իրականացվել են վերապատրաստումներ.
1․(USAID) կողմից ֆինանսավորվող, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության և ԱՌՆԱՊ հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Հասանելի համայանքային սոցիալական ծառայություն» (CLASS) ծրագրի շրջանակներում, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնի հետ համագործակցության արդյունքում իրականացվել է Երևան քաղաքի վարչական շրջանների սոցիալական աշխատողների և հոգեբանների վերապատրաստում: Ինչպես նաև ծրագրի արդյունքնում վերապատրաստվել են հավասար խորհրդատուներ, ովքեր հոգեբանական աջակցություն են տրամադրում պատերազմից տուժած ընտանիքներին:
2․ԱՄՆ ՄԶԳ-ի հետ «Տվյալներ ազդեցության համար» Data for impact (D4I) ծրագրի շրջանակներում իրականացվել է երկօրյա իրազեկում/ վերապատաստում՝ Երևան քաղաքի սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների կողմից բնակչության սոցիալական վիճակի տեղեկատվության ստացման աղբյուրների ուսումնասիրության, էլեկտրոնային հարթակի մշակման և կիրառման նպատակով /Աղվերան/:
Տարբեր սոցիալական խմբերի համար Երևան համայնքում որակյալ սոցիալական ծառայությունների կազմակերպում
Մասնագիտական աջակցության կարիք ունեցող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված /ԿԴԻՀ/ 18 տարին չլրացած, Երևան քաղաքի ներառական կրթության կարիք ունեցող երեխաներին, ցերեկային կենտրոնում կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցման նպատակով, իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, արդյունքում կազմվել է գնման հայտ, տեխնիկական բնութագիր, սակայն գնման գործընթացը չի կայացել:
Սոցիալական ոլորտում իրականացված աշխատանքների նկարագրություն
1.Վարչության կողմից կազմվել է 2024-2026թթ. վարչության բյուջեի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության 2024 թվականի բյուջեն:
2.Կայացել է Երևանի քաղաքապետին կից սոցիալական պաշտպանության խորհրդի նիստ:
3.Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի «Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված՝ «Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 254-Ն որոշումը՝ կայացել է Երևանի քաղաքապետին կից սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի նիստը, որի արդյունքում աջակցություն է տրամադրվել սոցիալական աջակցության կարիք ունեցող, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 5 ընտանիքների՝ 3 ընտանիքների ուսման վարձերի մասնակի փոխհատուցում, 2 ընտանիքների դրամական աջակցություն՝ կենցաղային պայմանների բարելավման նպատակով:
4․Վարչության կողմից միջազգային և այլ կազմակերպությունների հետ կապված ևս իրականացվում են համապատասխան աշխատանքներ անհրաժեշտ աջակցություն ձեռք բերելու և տրամադրելու ուղղությամբ, որի արդյունքում վարչական շրջանների առանձնացված պահեստները համալրվել են համապատասխան բնաիրային փաթեթներով:
5.Սոցիալական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետարան դիմած քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն, համապատասխան ուղղորդում, ըստ կարիքի աջակցություն:
6.Տարվա ընթացքում միջազգային հասարակական կազմակերպությունների, անհատ բարերարների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվել են բնաիրային, կենցաղային, հիգիենայի փաթեթներ, սնունդ, հագուստ, խոհանոցային պարագաներ /30283 ընտանիք /49652 անձ/:
7․ՀՀ կառավարության որոշմամբ կազմակերպվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին կեցություն տրամադրած կազմակերպություններին՝ հյուրանոցային ծառայությունների դիմաց ծախսերի փոխհատուցման գործընթաց 5 փուլով:
8․2023 թվականի ընթացքում Երևանի վարչական շրջանների կողմից շուրջ 78 /Արցախյան պատերազմում տուժած, վիրավորում ստացած, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների / ընտանիքներ ընդգրկվել են սոցիալական աջակցության մի շարք ծրագրերում, նրանց տրամադրվել են կենցաղային տեխնիկա՝ գազի վառարան, լվացքի մեքենա, գազօջախ, նոթբուք, հեռուստացույց, սառնարան, ջրատաքացուցիչ, մահճակալ, ինչպես նաև բնակարաններում իրականացվել են հարմարեցման աշխատանքներ՝ իրականացվել է սանհանգույցի, տանիքի վերանորոգման, դուռ և պատուհանների փոփոխման աշխատանքներ և այլն:
9.Վարչության համակարգմամբ վարչական շրջաններում իրականացվել են մի շարք աշխատանքներ ուղղված Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին: Մասնավորապես, աշխատանքներ են տարվել ՀՀ ՆԳՆ միգրացիոն ծառայության առցանց հարթակում արցախցիներին հաշվառելու նպատակով: Ընտանիքների նախնական կարիքները հավաքագրվել են՝ փոխանցվել են վարչություն, իսկ վարչության կողմից համապատասխան աշխատանքներն իրականացվելուց հետո ամփոփված ցուցակները պարբերաբար ուղարկվում են Կարմիր Խաչ ընկերությանը՝ աջակցության տրամադրման նպատակով։
10.Արցախում 2023թ-ի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած անձանց հարազատներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով վարչության կողմից իրականացվել են փաստաթղթերի հավաքագրման, ամփոփման գործընթացը և տվյալները փոխանցվել «Երևան» հիմնադրամին:
11.Չինաստանի դեսպանատան կողմից ստացված դրամական միջոցների արդյունքում սոցիալական աջակցության կարիք ունեցող արցախցի երեխաներին ձմեռային բաճկոններ տրամադրելու նպատակով իրականացվել է գնման գործընթաց:
12.Վարչության կողմից տրամադրվել է մեթոդական աջակցություն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժիններին:
Սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցություններ պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ
Սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցություն է իրականացվել Ազգային ժողովի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության,վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, այլ գերատեսչությունների, միջազգային և հասարակական մի շարք կազմակերպությունների հետ /Հայկական կարմիր խաչ, Վորլդ վիժն, ՅՈՒՆԻՍԵՖ և այլն/:
Համագործակցություն տեղական հասարակական կազմակերպությունների հետ
Երևան համայնքում խոցելի խմբերին տրամադրվող ծառայությունների շարունակականությունը ապահովելու նպատակով իրականացվել է համագործակցություն հասարակական կազմակերպությունների հետ.
Զբաղվածության ծրագրեր
1․Իրականացվել են շարունակական աշխատանքներ 2022թ.-ին զբաղվածության ծրագրերի /ճագարաբուծություն, մատնահարդարում և այլն/ հետ կապված: 2022թ.-ին նախատեսված ծրագրերի իրականացման համար վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից շահառուների հայտնաբերման նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ, կարիքի գնահատում, տվյալների հավաքագրում:
«Դու կարող ես» ՔՀԿ-ին համագործակցության շրջանակում տրամադրվել է աջակցություն սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների զբաղվածության խթանման նպատակով, արդյունքում թվով 5 անձինք հնարավորություն են ունեցել նոր մասնագիտություն ձեռք բերել կամ կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները՝ հետագայում ապահովելով իրենց ընտանիքներին կայուն եկամուտ:
«Դու կարող ես» ՀԿ-ին տրամադրվել է աջակցություն պատերազմի մասնակից կամ սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների զբաղվածության խթանման ծրագրի /ճագարաբուծություն/ իրականացման նպատակով, արդյունքում թվով 5 ընտանիքների տրամադրվել են ճագարներ, ճագարաբուծության հետ կապված խորհրդատվություն, ինչպես նաև փորձագետի կողմից իրականացվել է ծրագրի մշտադիտարկում:
Աջակցություն է տրամադրվել «ՍՕՍ-Մանկական գյուղեր» ՀԲՀ-ին՝ սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրի իրականացման նպատակով: Արդյունքում՝ իրականացվել են համատեղ այցելություններ սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների կարիքների և հմտությունների գնահատման նպատակով, իրազեկման աշխատանքներ, պայմանագրերի կնքում, մասնագիտական դասընթացների կազմակերպում, աշխատանքային գործիքների կազմակերպում և այլն: Ծրագրում ընդգրկվում են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներ:
Հաշմանդամություն ունեցող անձանց միտված ծրագրեր
3․1․ Երևան համայնքի բյուջեից «Փրկություն» ՀԿ-ին /ծառայություններ է մատուցում Երևան համայնքի տարբեր վարչական շրջաններում բնակվող մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ երեխաներին/ տրամադրվել է աջակցություն կոմունալ ծառայությունների փոխհատուցման նպատակով:
3.2․Աջակցություն է տրամադրվել «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությանը՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին անվճար թերապիաներ տրամադրելու նպատակով:
3․3․«Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը տրվել է աջակցություն՝ ֆեդերացիայի սաների տեղափոխման համար հարմարեցված տրանսպորտային միջոցի վարձակալության և դիզելային վառելիքի ձեռքբերման համար:
3.4․«ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցության հիմնադրամին տրամադրվել է աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին սոցիալական ծառայությունների տրամադրման նպատակով՝ աշխատակիցների աշխատավարձի, կենտրոնի տարածքի վարձակալության, կոմունալ ծառայությունների, գրասենյակային պարագաների, դիտակտիկ նյութերի ձեռքբերման համար:
3.5․Աջակցություն է տրամադրվել «Հայաստանի Խուլերի Միավորում» հասարակական կազմակերպությանը՝ «Խուլ անձանց հզորացում հանուն ներառման» ծրագրի շրջանակում ստեղծված հեռավար տեսակապով զանգերի կենտրոնի ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով:
3.6․Աջակցություն է տրամադրվել «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությանը՝ «Վարդագույն Երևան» մշակութային միջոցառման կազմակերպման նպատակով, ինչը հնարավորություն է ընձեռել ՀԿ-ի երաժշտական կոլեկտիվին հանդես գալ երաժշտական ծրագով:
3.7․«Լիարժեք կյանք» ՀԿ-ին տրամադրվել է աջակցություն՝ Ստեփանավան քաղաքում գործող կազմակերպության ճամբարում հաշմանդամություն ունեցող և սոցիալական աջակցության կարիք ունեցող երեխաների համար ներառական ճամբարի կազմակերպման նպատակով: Թվով շուրջ 150 անձ օգոստոս ամսին հնարավորություն են ունեցել իրենց հանգիստն անցկացնել վերոնշյալ ճամբարում:
Տարեցների համար նախատեսված ծրագրեր
3.8Աջակցություն է տրամադրվել «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ին՝ կենտրոնի կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով՝ ապահովելով մատուցվող ծառայությունների շարունակականությունը:
3.9․«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին տրամադրվել է աջակցություն՝ Երևան համայնքում տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների մատուցման նպատակով:
3.10․Երևան համայնքի բյուջեից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին տրամադրվել է աջակցություն /որտեղ ապրում են շուրջ 100 անօթևաններ/ կոմունալ ծառայությունների՝ էլեկտրաէներգիայի, գազի և ջրի փոխհատուցման նպատակով:
Հոգեբանական/հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված ծրագրեր
3․11․«Ամբրա» հոգեկան առողջության կենտրոնին տրամադրված աջակցության շնորհիվ հոգեբանական աջակցություն կարիք ունեցող անձանց և նրանց ընտանիքներին մատուցվել են հոգեբանական և հոգեբուժական ծառայություններ։ Հոգեբանա-հոգեբուժական օգնություն է ցուցաբերվել պատերազմից տուժած ընտանիքներին, ինչպես նաև երեխաների՝ երեխաների պաշտպանության բաժնի կողմից խնամատարության և որդեգրման վերահսկողության և օրենքով վերապահված այլ լիազորությունների շրջանակներում առանձնացված դեպքերում:
Աջակցություն ստացած կազմակերպությունների աշխատանքները ուսումնասիրելու նպատակով իրականացվել է մշտադիտարկում:
Միջոցառումների կազմակերպում.
1․Կանանց միջազգային օրվա կապակցությամբ սոցիալական աջակցության կարիք ունեցող՝ պատերազմից տուժած ընտանիքներին տրամադրվել է շուրջ 5000 տոմս՝ Երևան քաղաքի տարբեր մշակութային կենտրոններում կազմակերպվող ներկայացումներ դիտելու նպատակով:
2․Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից երեխաների մասնակցությամբ՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում իրականացվել է «Երևանի քաղաքապետարանը՝ երեխաների համար» խորագրով միջոցառում: Միջոցառման ձևաչափը՝ Երևան քաղաքի ավագանու նիստ, որն անց է կացվել Երևանի քաղաքապետի տեղակալի կողմից, իսկ ավագանու փոխարեն հանդես են եկել աշակերտները:
3․Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից ձեռք է բերվել գրենական պիտույքների 300 փաթեթ, որոնք բաշխվել են սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների երեխաներին, ինչպես նաև արցախցի երեխաներին:
4․Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառումն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ կազմակերպվել են մշակութային միջոցառումներ՝ «Ամանորյա ուրախ գնացք» միջոցառման կազմակերպում և 300 տոմսերի տրամադրում, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի «Մարդուկ-Ջարդուկ» ներկայացման և «Մուկ» օպերայի 2140 տոմսերի տրամադրում։
Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների նկարագրություն
Երեխաների պաշտպանության ոլորտում համագործակցություն է իրականացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության նախարարությունների, ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով բաժինների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, մանկատների, երեխաների խնամքի և աջակցության կենտրոնների, ինչպես նաև ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 22.06.2006թ. N 962-Ն որոշմամբ հաստատված կարգը՝ վարչական շրջանների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 51 երեխա, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 2 անձ:
Երեխայի կրթության իրավունքի իրացման համատեքստում ծնողի դիմումի և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի եզրակացության հիման վրա վկայագրվել է 250 երեխայի կրթության, ինչպես նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը: 2023 թվականի հունվարի 17-ի «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-3-Ն և 2023 թվականի հունիսի 14-ի «Նախադպրոցական կրթության մասին» N ՀՕ-217-Ն օրենքների ընդունմամբ պայմանավորված դադարեցվել է դպրոցական տարիքի երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի և նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրման գործընթացը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25.09.2015թ. N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգը /հավելված 1/՝ 43 երեխայի տրվել է երեխաների խնամքի հաստատությունում տեղավորվելու մասին եզրակացություն: Քաղաքացիների կողմից ներկայացված երեխայի խնամքի հաստատությունից դուրսգրման մասին դիմումների և կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա 2 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.03.2010թ. N 269-Ն որոշմամբ հաստատված կարգը /հավելված 1/, քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերը և կենսապայմանների ուսումնասիրության ակտերը՝ տրվել է երեխա որդեգրելու հնարավորության մասին 38 դրական և 4 բացասական եզրակացություն, 2023թ. ընթացքում հաշվառման է վերցվել երեխա որդեգրել ցանկացող 58 անձ, նշյալ կարգի համաձայն հաշվառվել է որդեգրման ենթակա 28 երեխա: Նշյալ կարգի համաձայն կազմվել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ուղարկվել թվով 45 հարցում՝ երեխային տեսակցելու և որդեգրման հնարավորությունը պարզելու համար: Հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասը՝ տրվել է որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի և որդեգրման ենթակա երեխայի անձնական շփումների փաստի վերաբերյալ 10 եզրակացություն:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 13.06.2019թ. N 751-Ն որոշմամբ հաստատված կարգը /հավելված 1/՝ 19 քաղաքացի հաշվառվել է որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ: Որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող հաշվառված անձանց դիմումների հիման վրա թվով 6 երեխա դուրս է գրվել խնամքի հաստատությունից և տեղավորվել խնամատար ընտանիքներում: Իրականացվել է խնամատար ընտանիքում խնամվող երեխայի՝ հոգեզավակի կյանքի, առողջության, դաստիարակության և կենսապայմանների նկատմամբ վերահսկողություն, ինչպես նաև որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողություն:
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 81 երեխաների տվյալները մուտքագրվել են «Մանուկ» տեղեկատվական համակարգում, ըստ անհրաժեշտության կատարվել են համապատասխան փոփոխություններ:
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից երեխաների մասնակցությամբ՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում իրականացվել է «Երևանի քաղաքապետարանը՝ երեխաների համար» խորագրով միջոցառում: Միջոցառման ձևաչափի համաձայն Երևանի քաղաքապետի տեղակալի կողմից անց է կացվել Երևան քաղաքի ավագանու նիստ, ավագանու փոխարեն հանդես են եկել աշակերտները:
Բաժնի աշխատակիցները մասնակցել են վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների այն նիստերին, որտեղ քննարկվել են երեխայի հետ կապված հատուկ դեպքեր: Պարբերաբար տրամադրվել են մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին և վարչական շրջանների երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի աշխատակիցներին:
Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրած 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի դրամաշնորհների հատկացման նպատակով մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների /«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի և «ՍՕՍ- մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ/ տվյալները՝ կարիքի դեպքում մանկալքության կանխարգելման նպատակով իրականացվել են համապատասխան ուղղորդումներ:
Երեխաների պաշտպանության վերաբերյալ տարբեր խնդիրներով Երևանի քաղաքապետարան դիմած քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն: Բաժինը մասնակցել է երեխաների պաշտպանության ոլորտին առնչվող հանդիպումներին, քննարկումներին, խորհրդատվություններին: