ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Սպորտ

Վարչության գործառույթներ
Սպորտ

«Երևան» թիմը մասնակցեց ֆուտբոլի միջազգային մրցաշարին

 

2018թ. մայիսի 4-12-ը Դոնի–Ռոստովում (ՌԴ) անցկացվեց ֆուտբոլի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին Դոնի-Ռոստով, Երևան (Հայաստան), Պլեվեն (Բուլղարիա), Անթալիա (Թուրքիա), Դորտմունդ (Գերմանիա), Յանթայ (Չինաստան), Պոլիս–Խրիսոխուս (Կիպրոս), Սևիլիա (Իսպանիա) քաղաքների թիմերը։ Մրցաշարի ընթացքում, Ա ենթախմբում «Երևանը» տարավ 2 հաղթանակ, խաղաց 1 ոչ-ոքի և 7 միավորով առաջին և երկրորդ տեղերը կիսեց Բուլղարիայի «Պլեվեն» թիմի հետ, իսկ կիսաեզրափակիչում պարտվեց Իսպանիայի «Սևիլիա» թիմին: Խփած և բաց թողած գնդակների հհարաբերակցությամբ մեր թիմը գրավեց չորրորդ տեղը:
Մրցաշարի ընթացքում կազմակերպվեցին էքսկուրսիաներ, մարզիկներն այցելեցին Նովոչերկասկ ու Դոնի Ռոստովի նորակառույց մարզադաշտ, որտեղ կայանալու են ֆուտբոլի աշխարհի առաջնության ենթախմբային խաղեր: Հայկական պատվիրակությունը այցելեց նաև Նոր Նախիջևան թաղամասում գտնվող Սուրբ Հարության եկեղեցի, որի հարևանությամբ գտնվում է օլիմպիական չեմպիոն, հայ ըմբշամարտիկ Վարդերես Սամուրղաշևի արձանը։

 

 

Տեղի ունեցավ հանդբոլի Երևանի առաջնությունը

 

Ապրիլ ամսին Երևանի հանդբոլի մասնագիտացված և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում անց է կացվել հանդբոլի Երևանի առաջնությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին: Առաջնությանը մասնակցել են 2002-2003թթ. ծնված պատանիներն ու աղջիկները:
Միջոցառման հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներով և մեդալներով։

 

 

Երևանում մարզական գարուն է

 

Մարտի 10-ին և 11-ին «Հայաստան» մարզական միության մարզադաշտում անց է կացվել աթլետիկայի Երևանի 2018թ. ձմեռային բաց առաջնությունը: Մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներով ու մեդալներով։

***

Մարտի 18-22-ը Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում անց է կացվել ռենձյուի Երևանի պատանեկան առաջնությունը: Մրցանակակիրները պարգևատրվել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներով ու մեդալներով։

***


Բացի այդ, մարտի 24-ին սկսվել է շաշկու Երևանի պատանեկան առաջնությունը, որը կավարտի մարտի 28-ին: Մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներով ու մեդալներով։
Վերը նշված երեք միջոցառումներն էլ, ինչպես նաև Երևանի առողջարարական, զանգվածային և մարզական միջոցառումների 2018թ. օրացուցային պլանով նախատեսված բոլոր միջոցառումները նվիրված կլինեն Երևանի հիմնադրման 2800 և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակներին:

 

 

  Գոլֆը՝ մանկապատանեկան սպորտում


Վերջին տարիներին գոլֆ մարզաձևը մուտք է գործել նաև մանկապատանեկան սպորտի ոլորտ։ Համահայկական 6-րդ խաղերի ծրագրում գոլֆ մարզաձևի ընդգրկված լինելու հանգամանքով պայմանավորված՝ 2014 թվականից Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցում ուսուցանվում է գոլֆ մարզաձևը։ Պարապմունքներն անցկացվում են «Արարատ» գոլֆի ակումբի մարզադաշտում։ Ներկայումս պարապմունքներին մասնակցում է 30 երեխա։ Սկսած 2012 թվականից՝ գոլֆի խաղաշրջանի բացումը սկսում է «Վահագնի Օփեն» սիրողական մրցաշարով: Այս տարի գոլֆի խաղաշրջանի բացումը տեղի ունեցավ ապրիլի 17-ին, Հայաստանի գոլֆ մարզաձևի հիմնադիր Վահագն Հովնանյանի հուշամրցաշարով։ Մրցաշարի բացմանը ներկա էին «Հայջրմուղ կոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, «ՍԱՈՒՂ» ընկերություն միջազգային կապերի բաժնի պետ Պատրիկ Ալլանոն, Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը և պաշտոնատար, գործարար այլ անձինք: Միջոցառմանը հրավիրված էր նաև Եվրոպայի գոլֆի մարզիչների ֆեդերացիայի անդամ, պրոֆեսիոնալ մարզիչ Վոլտեր Վիտին, ով մարզադպրոցի սաների և սկսնակ գոլֆիստների համար անցկացրեց գոլֆի երկօրյա վարպետության դասեր։ Մրցաշարին մասնակցում էին 20 գոլֆիստներ՝ 2 ենթախմբով: Մրցակցային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվեցին մեդալներով, դիպլոմներով և գավաթներով։ «Հայջրմուղ կոյուղի» և «ՍԱՈՒՂ» ընկերությունները մարզադպրոցի սաներին նվիրեցին գոլֆի մանկական մականներ:

 

 

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի

և երիտասարդության հարցերի բաժին