ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման հայեցակարգ

Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման հայեցակարգը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 02.04.2019թ. հ.284-Ա կարգադրությունը, ինչպես նաև ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 52-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածով:
Հայեցակարգում շարադրված են Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթություններն ու հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները: