ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Առևտուր և սպասարկում

Վարչության գործառույթներ

2018թ. ծրագրով 1-ին կիսամյակում ծավալած գործունեությունը.

 

Բացօթյա առևտրի կանոնակարգում

 

Առևտրի ոլորտի օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով կազմակերպվել են ամենօրյա շրջայցեր, որոնց շնորհիվ կանխվել և արգելվել է բացօթյա ապօրինի առևտուրը Երևանի վարչական շրջաններում, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի բակերում և շքամուտքերում։ Փողոցներում և պողոտաներում առևտուրը հիմնականում իրականացվում է ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի, սահմանվել է մշտական հսկողություն բացօթյա ապօրինի առևտրի վերսկսելը բացառելու նպատակով: Կանոնակարգվել է նաև օրենքով թույլատրվող ապրանքների բացօթյա առևտուրը։
Քաղաքի կենտրոնական փողոցներում և հրապարակներում վարչության, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի առևտրի, սպասարկումների բաժինների կողմից սահմանվել է հերթապահություն, այդ թվում աշխատանքային օրերին՝ երեկոյան ժամը 18.00-ից մինչև 23.00-ն, իսկ շաբաթ, կիրակի և տոն օրերին՝ ժամը 12.00-ից մինչև 23.00-ն: Օրինազանցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու համար ոլորտում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 215 արձանագրություն:
Երևանի բնակչությանը թարմ գյուղմթերքով ապահովելու նպատակով բացվել է գյուղատնտեսական արտադրանքի և գյուղմթերքի փոքրածավալ 27 շուկա:
Քաղաքապետարանի և գյուղատնտեսության նախարարության համագործակցության շնորհիվ մայրաքաղաքում գյուղմթերքի առևտուրը կանոնակարգելու, բացօթյա ապօրինի առևտուրը վերացնելու, արտադրող-սպառող անմիջական կապն ապահովելու, բնակչությանը թարմ ու որակյալ մթերքները մատչելի գնով մատակարարելու նպատակով 2018թ. հունիսի 2-ից Արաբկիր վարչական շրջանում, Կասյան փողոցի ետնամասում վերսկսել է իր գործունեությունը գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որտեղ առևտուր են անում միայն գյուղմթերք արտադրողները:
Սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների վաճառքի՝ օրենքով սահմանված պահանջներն ապահովելու նկատակով (բացօթյա առևտրի արգելում, ցուցափեղկերի վարագուրապատում կամ մգացում) հսկողություն է իրականացվել նշված գործունեությամբ զբաղվող բոլոր 274 օբյեկտների նկատմամբ. օբյեկտներում հայտնաբերված թերություններն անմիջապես վերացվել են:
2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում կազմաքանդվել է առևտրի և սպասարկման ապօրինի և չգործող 5 կրպակ:


Հսկողություն վարչական իրավախախտումների նկատմամբ

 

2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարչության կողմից հետևողական աշխատանքներ են տարվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1-րդ, 113-րդ,152-րդ, 156-րդ, 158-րդ, 162-րդ և 169.16-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումները հայտնաբերելու, արձանագրություններ կազմելու նպատակով։ Վարչական շրջաններում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում խախտումների համար կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների ընդհանուր թիվը 510 է, որից ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1-րդ հոդվածով՝ 197, 113-րդ հոդվածով 3, 152-րդ հոդվածով՝ 1, 156-րդ հոդվածով՝ 1, 158-րդ հոդվածով՝ 5, 162-րդ հոդվածով՝ 215, 169.16-րդ հոդվածով՝ 88։
2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարչական շրջաններում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով նշանակված տուգանքներ չափը կազմել է 13 մլն դրամ։
Վարչությունն ուսումնասիրել է նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից տրամադրված ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի ու իրացման, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, բացօթյա առևտրի կազմակերպման, վարչական շրջանների տարածքներում առևտրի, հանրային սննդի, շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվությունների, տեղական տուրքերի վճարումների առկայությունը և դրանց բացակայության դեպքում միջոցներ են ձեռնարկվել թույլտվություն ձեռք բերելու և համապատասխան տեղական տուրքերը վճարելու համար։ Վերոհիշյալ օբյեկտների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու և աշխատանքների արդյունավետությունը մեծացնելու նպատակով վարչությունում ստեղծված էլեկտրոնային շտեմարանում պարբերաբար ճշտվում են տվյալներ:
2018թ. հունիսի 30-ի դրությամբ՝ առևտրի և սպասարկման ոլորտում 2018թ առաջին կիսամյակի համար նախատեսված 759.8 մլն. դրամի դիմաց համայնքի բյուջե է մուտք եղել 781.6 մլն դրամ կամ կիսամյակի պլանը կատարվել է 102.9 %-ով կամ ավելի է մուտք եղել 21.8 մլն դրամ գումար:
Անհրաժեշտ աշխատանքներ են տարվել առևտրի և հանրային սննդի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, արգելելու և կանխարգելելու նպատակով:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ հետևողական աշխատանքներ իրականացվել նաև ժամը 24.00-ից հետո գործունեություն ծավալող օբյեկտների նկատմամբ հսկողության ուժեղացման և գիշերային ապօրինի գործունեություն բացառելու նպատակով:


Օրենսդրական դաշտի ապահովում և կատարելագործում


Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից աշխատանքներ են տարվել նաև 2018թ. ծրագրով նախատեսված առևտրի և սպասարկման ոլորտի օրենսդրության կատարելագործման ուղղությամբ: Առաջարկություններ են ներկայացվել «Առևտրի և ծառայությունների մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու վերաբերյալ:
Անհրաժեշտ հսկողություն է իրականացվել նաև թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքների նկատմամբ։ 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում «Յունիգրսֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից վնասազերծվել է ընդամենը 6473 թափառող կենդանի: Աշխատանքներ են տարվել նաև Երևանի ավագանու 2011 թվականի հոկտեմբերի 24-ի «Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին» N 312-Ն որոշման պահանջներն ապահովելու նպատակով: Կանոնները խախտելու համար կազմվել է 3 արձանագրություն:
2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարչությունում ստացվել են՝ քաղաքացիներից 768 դիմում - բողոքներ, քաղաքապետարանի ստորաբաժանումներից և տարբեր կազմակերպություններից՝ 712 նամակներ ու գրություններ: Վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ քաղաքացիների դիմում-բողոքներում արծարծված անօրինականությունները հիմնականում վերացվել են։

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
առևտրի և սպասարկումների վարչություն

Լուսանկարներ