ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հիմնադրվել է 1921թ.` նախ որպես երաժշտական կենտրոն, իսկ երկու տարի անց վերափոխվել է բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատության:
Կոնսերվատորիայի առաջին հիմնադիրն էր բազմակողմանի զարգացած երաժիշտ-կոմպոզիտոր և երգչախմբային դիրիժոր, Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ Ռոմանոս Մելիքյանը:
Կոնսերվատորիայի առաջին դասախոսներն էին դաշնակահարներ Ա. Մնացականյանը, Ի. Մադաթյանը, Ե. Խոսրովյանը, ջութակահարներ Ա. Գաբրիելյանը, Դ. Սողոմանյանը, Գ. Միրզա-Ավագյանը, ինչպես նաև Ա. Կոտլյարևսկին և Ա. Այվազյանը:
Ռեկտորի պաշտոնում Ռ. Մելիքյանի արմատավորած ավանդույթները շարունակել են նաև հաջորդած ղեկավարները:
2002 թվականից կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել դաշնակահար, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը:
Կոնսերվատորիան ունի ուսանողական սիմֆոնիկ, կամերային, ժողովրդական գործիքների նվագախմբեր և ժողովրդական երգչախումբ, կամերային խմբեր` եռյակ, քառյակ, փողային վեցյակ և այլն:
Կոնսերվատորիայի բաժիններում սովորում են հազարից ավելի ուսանողներ, 120-ը` արտերկրից:

 Այլ մանրամասներ տե՛ս  www.conservatory.am:

Հասցե` Սայաթ-Նովայի 1ա, հեռ.` (+37410) 56 35 40