ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա
Երևանի գեղարվեստի ակադեմիան (նախկինում՝ Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտ) ստեղծվել է 1945թ.: 
Ակադեմիայի հիմնադիրն ու առաջին ռեկտորը եղել է ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Արա Սարգսյանը: Ակադեմիան այժմ ունի երկու ֆակուլտետ` կերպարվեստի  և դիզայնի` 10 բաժիններով: 430 ուսանողներից 10-ը արտասահմանցի է, դասախոսների ընդհանուր թիվը 113 է, որից 44-ը պրոֆեսոր է, 47-ը` դոցենտ: Ինստիտուտում աշխատում են երկու ակադեմիկոս, գիտությունների 7 դոկտոր, 18 թեկնածու: Ակադեմիայում կա 125 լսարան և արվեստանոց, ստեղծագործական 8  լաբորատորիա, ընթերցասրահ, գրադարան, արհեստանոցներ:
Բուհը համագործակցում է Գերմանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիաների հետ:
Ակադեմիան տվել է 2000-ից ավելի շրջանավարտ:
 
Այլ մանրամասներ տե՛ս www.yafa.am
 
Հասցե` Ավ. Իսահակյան 14, հեռ.` (+37410) 56 07 26