ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

ՀՀ նախարարների խորհրդի 1919թ. մայիսի 16-ին հաստատած օրենքով Երևանում հիմնվեց համալսարան՝ պատմալեզվաբանական, տնտեսաիրավաբանական, բժշկական, ֆիզիկամաթեմատիկական բաժիններով:
1930թ. Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետըի հիման վրա կազմավորվեց բժշկական ինստիտուտ: 1957թ. սփյուռքահայերի համար ստեղծված արտասահմանցի ուսանողների բաժինը հետագայում ընդլայնվեց, սկսվեց նաև
օտարերկրացիների ընդունելությունը: 1989թ. բուհն անվանակոչվեց միջնադարի անվանի բժշկապետ Մխիթար Հերացու անունով, իսկ 1995թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստացավ համալսարանի կարգավիճակ:
Համալսարանում ուսուցումը կատարվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն` ըստ համալսարանի և ուսանողի միջև կնքված պայմանագրի։
Գործում է կրթության երկաստիճան համակարգ՝ բակալավրիատ և մագիստրատուրա։
ԵՊԲՀ ընդունվում են միջնակարգ կրթություն ունեցող անձինք:
Ֆակուլտետներն են՝ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական, ռազմաբժշկական, հանրային առողջության, հետբուհական և շարունակական կրթության։ Գործում է նաև օտարերկրացիների ուսուցման դեկանատը:
Մագիստրատուրայում կարող է սովորել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցողը:
Բակալավրիատում և մագիստրատուրայում առաջին կուրսերում ընդունելության կանոններով սահմանված մրցութային կարգով ընդունված ուսանողներին տրվում է ուսման վճարի լրիվ փոխհատուցում` նպաստի ձևով: Համալսարանի ուսանողները բացառիկ հնարավորություն ունեն ստանալու նաև անվանական և հիմնադրամների սահմանած կրթաթոշակներ: Դրանց հավակնորդների մրցույթի համար սահմանվում են չափորոշիչներ:

 

Հետդիպլոմային ուսուցում

 

Հետդիպլոմային և շարունակական բժշկական կրթության բաժնի հիման վրա 2011թ. հիմնադրվել է Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը։ Առողջապահության ոլորտում բարձր որակավորում ունեցող բժիշկներ և դեղագետներ պատրաստելու համար Հայաստանի Հանրապետությունում սահմանված են մասնագիտացման հետևյալ ձևերը. ինտերնատուրա, կլինիկական օրդինատուրա և շարունակական մասնագիտական ուսուցում (ՇՄՈՒ):

 

Ինտերնատուրա


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների ուսանողները բազային կրթության ավարտից հետո ինքնուրույն աշխատանքի իրավունք ստանալու նպատակով, մասնագիտանում են ինտերնատուրայում: Ինտերնատուրայի տևողությունը 11 ամիս է և իրականացվում է «ընդհանուր գործունեության բժիշկ», «ստոմատոլոգ» և «դեղագետ» մասնագիտություններով՝ համաձայն համապատասխան ծրագրերի:
ԵՊԲՀ-ում ինտերնատուրա կարող են անցնել նաև այլ երկրների պետական բժշկական համալսարանների շրջանավարտները:
Ինտերնատուրա ընդունվելու կարգին և այլ տեղեկությունները` ԵՊԲՀ-ի պաշտոնական կայքում (http://www.ysmu.am/am/faculties/210-intern-admission):

Կլինիկական օրդինատուրա


Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներին հնարավորություն է տրվում, շրջանցելով ինտերնատուրան, ԵՊԲՀ-ի ամբիոններում, 1-4 տարի տևողությամբ, մասնագիտանալ կլինիկական օրդինատուրայում համապատասխան ծրագրերով:
Երևանի Պետական Բժշկական Համալսարանում կլինիկական օրդինատուրա կարող են անցնել նաև այլ երկրների պետական բժշկական համալսարանների շրջանավարտները:
Մանրամասները` ԵՊԲՀ-ի պաշտոնական կայքում (http://www.ysmu.am/am/faculties/202-clinical-residency):

 

Շարունակական մասնագիտական ուսուցում (ՇՄՈՒ)


ՇՄՈւ կատարելագործման գործընթացի կազմակերպումն իրականացվում և վերահսկվում է Համալսարանի բուհական մասնագիտական և շարունակական կրթության բաժնի կողմից՝ պարբերաբար և արտահերթ այցելություններով, դասալսումներով և այլ միջոցառումներով:
ՇՄՈւ կատարելագործման դասընթացներն իրականացվում են համապատասխան ամբիոնների և բուհական մասնագիտական և շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված, Համալսարանի ռեկտորի կողմից նախապես հաստատված ուսումնական ծրագրերով:
Դասընթացների ղեկավարներ են նշանակվում Համալսարանի ամբիոնների և կլինիկական հիվանդանոցների գիտական աստիճան ունեցող փորձառու մասնագետները:
Կատարելագործման ուսումնական ծրագրերը համապատասխան ամբիոնների կողմից վերանայվում են ոչ պակաս, քան 3 տարին մեկ` բժշկագիտության զարգացմանը համահունչ:
ՇՄՈւ կատարելագործման դասընթացների բազաներն են Համալսարանի համապատասխան անբիոնները, համալսարանական կլինիկական հիվանդանոցների կլինիկաները, համաբուժարաններն ու դեղատները:
Դասընթացները կազմակերպվում են վճարովի և անվճար հիմունքներով` ըստ համապատասխան լիազոր մարմնի պատվերների:
Կատարելագործման դասընթացների տևողությունը 1-3 ամիս է (120-360 ժամ):
ՇՄՈւ կատարելագործման դասընթացներին մասնակցող բժիշկը (դեղագետը) ՇՄՈւ ծրագրից կարող է ընտրել այն հարցերը, որոնք առավելագույնս համապատասխանում են իր մասնագիտական գործունեությանը` կազմելով ղեկավարի կողմից հաստատված անհատական պլան՝ համապատասխան ժամանակացույցով:
Բուժական հաստատությունում կատարելագործում անցնող բժիշկը մասնակցում է համայցերին, կլինիկական, ախտաբանա-անատոմիական, գիտագործնական կոնֆերանսներին, սեմինարներին, կոնսուլտացիաներին, կոնսիլիումներին, կարող է մասնակցել նաև ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներին:
ՇՄՈւ կատարելագործման ծրագրի ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ ամբիոնի կողմից անցկացվում են ուսուցման որակի անկախ գնահատումներ:
ՇՄՈւ կատարելագործման դասընթացների ծրագիրը լիովին կատարելուց և ուսուցման ժամկետը լրանալուց հետո բժիշկը (դեղագետը) բուհական մասնագիտական և շարունակական կրթության բաժին է հանձնում փաստաթղթերի ամբողջական փաթեթը:
Ծրագրին մասնակցած բժիշկը (դեղագետը) կարող է հետագայում նույնպես մասնագիտական թղթակցություններ վարել Համալսարանի բուհական մասնագիտական և շարունակական կրթության բաժնի հետ:
Գիտահետազոտական կենտրոն

ԵՊԲՀ-ի գիտահետազոտական կենտրոնում իրականացվում են լաբորատոր, մեթոդական և համալիր սկզբունքներով հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ` համալսարանի գերակա ուղղություններով։


ԵՊԲՀ գիտական միավորների ցանկը` ԵՊԲՀ պաշտոնական կայքում (http://www.ysmu.am/am/research-arm/156):
Գիտական կադրերի պատրաստում և որակավորում


Գիտական կադրերի պատրաստումն ու որակավորումն իրականացվում է ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդությամբ: Մանրամասները` http://www.ysmu.am/am/research-arm/120։

 

Մասնագիտական խորհուրդներ


ՀՀ ԲՈՀ-ի մասնագիտական 6 խորհուրդները գործում են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Սույն խորհուրդները բժշկական գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններ են շնորհում 22 մասնագիտություններով։

 

Օտարերկրյա քաղաքացիների համար


ԵՊԲՀ նախապատրաստական բաժնում կարող են ուսանել միայն արտերկրի քաղաքացիները, ուսման տևողությունը` 8 ամիս:
Նախապատրաստական դասընթացի ավարտական քննությունները դրական գնահատականով հանձնող ունկնդիրն ընդունվում է առաջին կուրս: Ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 700 որոշմանը:

 

Դիպլոմային ուսուցում


Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է 3 ֆակուլտետներում` 1. ընդհանուր բժշկություն, 2. Ստոմատոլոգիա, 3. Դեղագիտություն: Առաջին կուրս ընդունվելու համար դիմորդը ՀՀ կրթության և գիտության նախարարություն պետք է ներկայացնի ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 700 որոշմամբ պահանջվող փաստաթղթերը:

 

Հետդիպլոմային ուսուցում


Հետդիպլոմային ուսուցում կարող են անցնել նաև այլ երկրների պետական բժշկական համալսարանների շրջանավարտները:

 

 

Ռեկտոր, պրոֆեսոր Մուրադյան Արմեն Աբգարի

 

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Լարիսա Ռաֆիկի Ավետիսյան

 

Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր, դոցենտ  Ավետիսյան Գառնիկ Արայի

 

Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Ենկոյան Կոնստանտին Բորիսի

 

Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, դոցենտ Սահակյան Երվանդ Սահակի

 

Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Մինասյան Արմեն Միքայելի

 

Աշխատակազմի ղեկավար Բարսեղյան Էդուարդ Սարգսի

 

Գլխավոր հաշվապահ Պարսեղյան Լարիսա Էդուարդի

 

Իրավաբանական բաժնի պետ Սողոմոնյան Մելիք Ռազմիկի

 

Գիտական քարտուղար, պրոֆեսոր Ավագյան Տաթևիկ Գետևոնի

 

Ուսումնամեթոդական վարչության պետ, դոցենտ Բարոյան Կարինե Մինասի

 

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Արթուր Թորոսի Փափազյան

 

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Եսայան Լազար Կարլենի

 

Դեղագիտական ֆակուլտետի դեկան, դոցենտ Ենոքյան Բագրատ Ջանիկի

 

Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, պրոֆեսոր Գալստյան Սամվել Գալուստի

 

Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի դեկան, դոցենտ Բաղդասարյան Սաթենիկ Էդուարդի

 

Հանրային առողջության ֆակուլտետի դեկան, դոցենտ Հովհաննիսյան Մարինե Գևորգի

 

Օտարերկրացիների ուսուցման դեկան, դոցենտ Սարգսյան Աննա Վոլոդյայի

 

«Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագրի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Զիլֆյան Արտո Վրեժի

 

Կրթության որակի գնահատման և վերահսկման կենտրոնի ղեկավար Հայրապետյան Արամ Ալբերտի

 

«Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ, դոցենտ Սիմոնյան Մարթա Հեկտորի

 

Տնտեսական վարչության պետ Բարոյան Սամվել Գերասիմի

 

Ուսանողական խորհրդարանի նախագահ Հովհաննիսյան Ալեքսան

 

Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մովսիսյան Մարիամ

 

 

 

Հասցե՝ Կորյունի 2, Երևան, 0025, Հայաստան
Էլ. փոստ՝ info@ysmu.am
Հեռախոս՝ (+374 10) 58 25 32
Ֆաքս՝ (+374 10) 58 25 32
Էլ. փոստ՝ press@ysmu.am